Սուքիասյան. Ինձ այլ երկրներից փոխանցել են, որ պատրաստ են ՀՀ-ին գազ մատակարարել ավելի շահավետ պայմաններով![]() 2 հունիսի 2026 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Այն գազից, որը վերջնական արդյունքում վաճառվում է հայ սպառողին, ավելի էժան առաջարկներ վաղուց կան, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը։ «Հանգիստ եղեք, այն գազից, որը վերջնական արդյունքում վաճառվում է սպառողին, ավելի էժան առաջարկներ վաղուց կան։ Ես հիմա չեմ կարող մանրամասներ ասել, որովհետև դա պաշտոնական տեղեկատվություն չէ։ Ինձ այլ երկրներից փոխանցել են, որ պատրաստ են Հայաստանին գազ մատակարարել ավելի շահավետ պայմաններով»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ քանի որ ինքը իրավասություն չունի հավելյալ տեղեկություններ ներկայացնելու, փոխանցում է միայն այն, ինչ լսել է իր ընկերներից։ «Ինձ հետ խոսելիս իմ ընկերներն ասել են՝ մենք պատրաստ ենք, և ասեմ ձեզ՝ մի երկիր չէ»,- ասել է Սուքիասյանը։ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |