ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԳԱՐՆԱՆԸ20 մայիսի 2002 - 23:29 AMT PanARMENIAN.Net - Հանրային հեռուստատեսությամբ այսօր կազմակերպված Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես հեռուստակամրջի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ առայժմ լրիվ պարզություն չկա սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցի կապակցությամբ: Նրա խոսքերով` ընդդիմադիր հինգ կազմակերպությունների կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների այլընտրանքյին տարբերակի արդեն հինգերորդ ամիսը շարունակվող քննարկումները, ստիպել են տեղափոխել հանրաքվեի ժամկետները: Մինչ այդ նախատեսված էր, որ հանրաքվեն կանցկացվի տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների հետ միաժամանակ: Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ հանրաքվեն ամենայն հավանականությամբ կանցկացվի խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ, որոնք կկայնան հաջորդ տարվա գարնանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |