Փաշինյան․ Պուտինի հետ պոզիտիվ զրույց եմ ունեցել, իսկ սահմանափակումները մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ դեմ![]() 2 հունիսի 2026 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Սահմանափակումները, որոնք հիմա կան հայկական գյուղմթերքի վրա, կարծում եմ, որ սխալ քայլեր են, քանի որ մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ դեմ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծովագյուղում՝ պատասխանելով ռուսական «Իզվեստիայի» թղթակցի հարցին: Նա նաև նշել է, որ դրական հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Factor.am-ը: «Եվ ես՝ որպես ԵՏՄ բարձրաստիճան պաշտոնյա, դա ինձ համար խնդիր եմ համարում: Ֆիտոսանիտարական հսկողություն, որն անցնում են առանձին ընկերություններ, կարող են ունենալ նման խնդիրներ, և դա ամենուր է՝ և՛ Ռուսաստանում, և՛ Բելառուսում: Բայց ընդհանուր առմամբ, մենք շատ լավ արտադրանք ունենք և շարունակաբար բարելավում ենք մեր սանիտարական հսկողության որակը։ Երեկ ես խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, շնորհակալություն հայտնեցի զանգի համար. զանգահարել էր ինձ ծննդյանս օրվա առթիվ շնորհավորելու համար: Բայց մենք խոսեցինք նաև ընթացիկ գործերի մասին, և մենք պոզիտիվ զրույց ունեցանք: Կարծում եմ՝ այս համատեքստում լավագույն քայլը կլիներ պարզապես հրաժարվել ամեն տեսակ սահմանափակումներից: Այն, ինչ վերաբերում է ֆիտոսանիտարիային, սովորական երևույթ է, միշտ էլ եղել է և պետք է լինի: Բայց այս պահին դա քաղաքականացվում է, և ես վախենում եմ, որ դա որոշակի բացասական տրամադրություններ կստեղծի Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ»,- ասել է նա։ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում նախընտրական հանդիպման ընթացքում Փաշինյանն, անդրադառնալով հայկական արտադրանքի արտահանման հարցում դեպի Ռուսաստան նոր սահմանափակումներին, նշել է, որ ընկերությունները պետք է շարունակեն աշխատել արտադրանքի որակի բարձրացման ուղղությամբ, իսկ այն դեպքերում, երբ առկա լինի անարդար վերաբերմունք, կառավարությունը կտրամադրի աջակցություն և կիրականացնի սուբսիդավորման ծրագրեր, հայտնում է Panorama.am-ը: «Էն որ ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի, դա է»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ արդեն մեկնարկել են համապատասխան գործընթացներ, գործարար պատվիրակություններ են մեկնել արտերկիր, և մոտ ապագայում կառավարությունը կներկայացնի առաջարկներ՝ վարդերի, մրգերի և բանջարեղենի արտահանման հետ կապված։ Նա նշել է, որ Հայաստանի արտադրության ծավալները համեմատաբար փոքր են, և նույնիսկ եվրոպական խոշոր սուպերմարկետների մեկ ցանց կարող է ձեռք բերել ամբողջ արտադրանքը։ «Մեր արատադրանքը շատ մեծ չէ, մի հատ խոշոր եվրոպական սուպերմարկետների ցանցն ամողջ արտադրանքը կգնի»,- հայտարարել է վարչապետը։ Փաշինյանը նաև պարզաբանել է, որ, օրինակ, 100 տոննա բիբարի 90 տոննան մեկ ուղղությամբ արտահանելու փոխարեն անհրաժեշտ է այն բաշխել մի քանի շուկաների միջև՝ սկզբում չորս, ապա յոթ ուղղությամբ, ինչն էլ կապահովի արտահանման դիվերսիֆիկացիան։ «Եթե 90 %-ով մի տեղից ես կախված, մի առավոտ կարող է արթանան տրամադրությունները լավ չլինի: Բիբար ա փչանում, էդ բիբարի փողը կտամ ես, կառավարությունը, վարդա ա՝ կտամ։ Բայց այս ամենի արդյունքում բիբարի արտահանումն էլ է աճելու, վարդինն էլ»,-ասել է նա: Վարչապետը նաև նշել է, որ զբոսաշրջիկների թիվն աճել է, և նրանք Հայաստանից գնում են տարբեր ապրանքներ՝ ներառյալ բիբար, վարդ, կոնյակ, ինչպես նաև օգտվում են այլ ծառայություններից։ «Շատ էին խոսում շուկայի գներից, հույս ունեմ որ միրգ-բանջարեղենի գները մի քիչ Հայաստանում կիջնեն, բայց այնպես, որ արտադրողները չտուժեն»,- հայտարարել է Փաշինյանը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է մտածել հյուսիսային երկաթուղու վերականգնման շուրջ՝ ընդգծելով, որ արևելքից արևմուտք ամենակարճ երթուղին անցնում է Հայաստանի հյուսիսային հատվածով՝ Իջևանով, Լոռիով և Գյումրիով։ «Պետք է մտածենք հյուսիսային երկաթուղին վերականգնելու մասին... Պարզվում է, որ արևելքից-արևմուտք ամենկարճ ճանապարհը ՀՀ հյուսիսով է անցնում՝ Իջևանով, Լոռիով Գյումրիով»,- հայտարարել է նա։ Փաշինյանը հավաքվածներին հավաստիացրել է, որ TRIPP-ի երթուղով անցկացվելու են գազամուղ, նավթամուղ, երկաթգիծ և բարձրավոլտ մալուխներ։ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։ Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |