ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել ընտրակաշառքի գործով․ Կան ձերբակալվածներ![]() 2 հունիսի 2026 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Բյուրեղավանի տարածքային գրասենյակի ղեկավարը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով համայնքի բնակչին խոստացել և տվել է ընտրակաշառք։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ։ Կատարվել խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Հունիսի 1-ին ևս Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում՝ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Իրականացված խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 8 անձ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |