Խուզարկություններ` «Հայաստան» դաշինքի Աշտարակի գրասենյակում![]() 2 հունիսի 2026 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Խուզարկություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի Աշտարակի նախընտրական շտաբերում, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Այդ մասին ֆեյսբուքյան տեսանյութում հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը: Նա նշել է, որ չնայած ամեն ինչ անում են իրենց աշխատանքներին խոչընդոտելու համար, միևնույն է, չեն հաջողելու: «Այս չարիքի իշխանությունը նման քայլերով և մեթոդներով ցանկանում է սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի գործունեությունը, փորձում է ազդել մեր աջակիցների, համակիրների, ընտրողների վրա, որը չի ստացվելու»,- ասել է Սաղաթելյանը։ Նա հորդորել է միջազգային դիտորդներին ուշադրություն դարձնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |