Փաշինյան․ Հայկական վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվում են նոր ուղղություններով![]() 2 հունիսի 2026 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն ուղարկվել են նոր շուկաներ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր երկրների հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքներն արտահանելու վերաբերյալ։ Հարցին, թե խոսքը վերաբերում է Եվրամիության, թե այլ շուկաների, վարչապետը պատասխանել է. «Եվրամիության և այլ», հայտնում է Արմենպրեսը: Նրա խոսքով՝ արդեն մի քանի գործարար պատվիրակություններ սկսել են աշխատանքը նոր շուկաներում։ «Այսօր մեր մի քանի գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են, և արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ»,- նշել է վարչապետը։ Փաշինյանը նաև վստահեցրել է, որ հայկական արտադրանքի իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջանա։ «Եվ ոչ մի ապրանք չի մնալու։ Հիմա արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով»,- ասել է նա։ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Դրանից առաջ սահմանափակումներ են կիրառվել նաև Հայաստանից արտահանվող մի շարք բանջարեղենային մշակաբույսերի նկատմամբ։ Ռուսաստանը նաև արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի և որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |