Մոստովոյը Սպերցյանին հորդորել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա![]() 2 հունիսի 2026 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը հորդորել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին տեղափոխվել Սաուդյան Արաբիա: «Եթե նա ինձ հարցներ Սաուդյան Արաբիայի մասին, ես խորհուրդ կտայի տեղափոխվել: Աշխատավարձն այնտեղ 10 անգամ ավելի բարձր կլինի, իսկ Եվրոպայում նա կարող է և չխաղալ»,-ասել է հայտնի ֆուտբոլիստը, գրում է Metaratings-ը։ Ավելի վաղ ֆուտբոլային գործակալ Թիմուր Գուրցկայան հայտնել էր, որ Սպերցյանը առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի առաջատար ակումբներից մեկից։ «Տեղափոխությունը Սաուդյան Արաբիա իրատեսական է։ Եվրոպական ակումբներում մրցունակությունը մեծ է, և նրանք մեծ գումարներ չեն վճարի, իսկ Սաուդյան Արաբիայում փողը չեն հաշվում։ Այո, Սպերցյանն ասել է, որ ուզում Եվրոպայում խաղալ, բայց դեռ նման առաջարկներ չունի։ Նա կարող է չխաղալ Եվրոպայում, և կարող է չխաղալ նաև Սաուդյան Արաբիայում, բայց գումարը շատ ավելի մեծ կլինի։ Բացի այդ, միշտ կարելի է վերադառնալ Ռուսաստան: Եթե Իսպանիայից առաջարկեին մեկ միլիոն եվրոյի պայմանագիր, Ֆրանսիայից՝ մեկուկես միլիոնի և Սաուդյան Արաբիայից՝ տասը միլիոն եվրոյի, ես կընտրեի վերջինը և կմեկների նրա հետ»,- ասել է Մոստովոյը: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։ Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Նա մասնակցել է Ռուսաստանի առաջնության բոլոր հանդիպումներին՝ խփելով 13 գոլ և կատարելով 16 գոլային փոխանցում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |