ՆԳՆ․ Ընտրական բնույթի հանցագործությունների 78 դեպք է գրանցվել![]() 3 հունիսի 2026 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է ընտրական բնույթի 78 հանցագործության դեպք, որոնց հետևանքով կան ձերբակալվածներ և կալանավորվածներ, հայտնում է ներքին գործերի նախարարությունը: «Ներկայացվել է հանցագործության մասին 78 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Քրեական ոստիկանության կողմից արդեն իսկ ներկայացվել է հանցագործության մասին 37 հաղորդում, որից 8-ը հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, իսկ 11-ը՝ համացանցում իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված դեպքերի վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ այդ դեպքերից 13-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն և ընտրակաշառքի միջնորդությանը, 3-ը՝ ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտմանը, իսկ 2-ը՝ անձի ընտրական իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելուն։ Մի շարք հասցեներում իրականացվել են խուզարկություններ, ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 24 անձ։ Նրանցից 9-ը կալանավորվել է, 7-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն, 4-ի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, 1 անձ հանձնվել է դաստիարակչական հսկողության, իսկ 2 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ ՀՈԳՎ ենթակա ստորաբաժանումների կողմից արձանագրվել է ընտրական բնույթի 41 հանցագործության դեպք, որոնցից 36-ը վերաբերել են նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն կամ ստանալուն, իսկ 3-ը՝ նյութական շահագրգռման միջոցով քաղաքացիներին հավաքների մասնակցելուն հարկադրելուն։ Համայնքային ոստիկանների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 20 անձ։ Նրանցից 8-ը կալանավորվել են, 7-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ 4-ի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |