Ռոնալդինյոն և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կհամագործակցեն

Ռոնալդինյոն և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կհամագործակցեն

PanARMENIAN.Net - «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆիֆայի «Ոսկե գնդակի» տիտղոսակիր Ռոնալդինյոն։ Լեգենդար բրազիլացին և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան միջազգային համագործակցությամբ։

Ռոնալդինյոն օրերս այցելել է ընկերության գլխամասային գրասենյակ, խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանի, համահիմնադիրներ Ռոման և Առնո Բադալյանների ուղեկցությամբ ծանոթացել բրենդերի գործունեությանը։

Վահագն Բադալյանի խոսքով՝ համաշխարհային լեգենդի հետ համագործակցությունը միջազգային շուկայում մեծացնելու է հայկական արտադրանքի ճանաչելիությունը․ ««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի անունից ուրախ եմ ողջունել Ռոնալդինյոյին, ում հետ կնքելու ենք պայմանագիր, որի շրջանակներում համագործակցելու ենք մեր տարբեր բրենդների հետ», - ասել է նա։

Ֆուտբոլային աստղը հանդիպել է նաև երկրպագուների հետ, ստորագրել մարզաշապիկներ և քննարկել ընկերությունների խմբի հետ համատեղ ծրագրերը:

«Սա հրաշալի ընկերություն է։ Այստեղ ժամանելուցս ի վեր նկատում եմ բոլորի բարությունը, հարգանքն իմ նկատմամբ, իրապես հրաշալի է։ Հաշվի առնելով այն փաստը, որ այս ընկերությունը հայտնի է ամբողջ աշխարհում՝ շատ ուրախ եմ, որ գործակցելու առիթ ստեղծվեց»,- ասել է Ռոնալդինյոն։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ներկայացնում է մի շարք բրենդեր տեղեկատվական տեխնոլոգիաների ամենատարբեր ուղղություններում, որոնք կայուն ներկայություն են ապահովում նաև միջազգային հարթակներում։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---