Տիտով․ Գյուղմթերքի շուկայում ՀՀ-ին կարող է փոխարինել Ադրբեջանը

Տիտով․ Գյուղմթերքի շուկայում ՀՀ-ին կարող է փոխարինել Ադրբեջանը

PanARMENIAN.Net - Եթե ՀՀ և ՌԴ միջև տնտեսական կապերը խզվեն, ռուսական շուկայում հայկական որոշ ապրանքներ կարող են փոխարինվել ադրբեջանական արտադրանքով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը:

Տիտովը նշել է, որ հնարավոր հետևանքներն առաջին հերթին անդրադառնալու են Հայաստանի տնտեսության վրա և կարող են ազդեցություն ունենալ ինչպես էներգետիկ ոլորտի, այնպես էլ պարենային շուկայի վրա։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար էներգակիրների գները կարող են մոտենալ եվրոպական մակարդակին, իսկ ներքին շուկայում սննդամթերքի արժեքը կարող է բարձրանալ, գրում է ՌԲԿ-ն:

«Իսկ մենք այն, ինչ կկորցնենք Հայաստանում, իհարկե, կփոխարինենք, այդ թվում՝ Ադրբեջանից մատակարարվող արտադրանքով»,- ասել է Տիտովը։

Ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից մի շարք բանջարեղենի և մրգերի ներմուծումը։ Սահմանափակումները կիրառվել են նաև հայկական ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև կոնյակի նկատմամբ։

Մայիսի վերջին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ վերջին շրջանում հայկական գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանել Ռուսաստանի և ԵԱՏՄ պահանջներին։ Գերատեսչությունում ենթադրել են, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը պատշաճ կերպով չի իրականացնում այս ոլորտում իր լիազորությունները՝ 2019 թվականին գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---