Քոչարյան. Փաշինյանը նոր եռանդով սկսել է մեկ այլ արկածախնդրություն

Քոչարյան. Փաշինյանը նոր եռանդով սկսել է մեկ այլ արկածախնդրություն

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր եռանդով «սկսել է մեկ այլ արկածախնդրություն», հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ անդրադառնալով կառավարության արտաքին քաղաքականությանը և դրա հնարավոր հետևանքներին։

«Փաշինյանը հետևողականորեն փորձում է փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, երևի ցանկությունը հետևյալն է՝ Բրյուսելում ինչ-որ մեկին դուր գալ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է պահպանել լավ հարաբերություններ Վաշինգտոնի, Բրյուսելի և Մոսկվայի հետ, և դա լիովին հնարավոր է:

«Մենք դա արել ենք նույնիսկ շատ բարդ աշխարհաքաղաքական վիճակներում։ Այն, ինչ անում է այսօր Նիկոլ Փաշինյանը, մեր գյուղատնտեսությանը հսկայական հարված է հասցնելու։

Ինքը չի հասկանում գյուղատնտեսությունից։ Ինքը գյուղատնտեսական ապրանքների լուրջ շատ սպառող է, ուտում է, ուտում է, անունը դրել եմ սեղանի կոմբայն, ե՞րբ ես կշտանալու»,-ասել է Քոչարյանը:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։

 Ուշագրավ
---