Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով![]() 4 հունիսի 2026 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում hունիսի 4-ին՝ կեսօրից հետո, 5-6-ին առավելապես կեսօրից հետո, 7-8-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 5-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Երևանում հունիսի 4-6-ին առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-8-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում հունիսի 4-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +27...+29-ի, իսկ երեկոյան ժամերին կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |