Ամառային զորակոչի մեկնարկը նախատեսված է հունիսի 29-ից

Ամառային զորակոչի մեկնարկը նախատեսված է հունիսի 29-ից

PanARMENIAN.Net - Կառավարության քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով սահմանվում են 2026-ի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները։

Նախագծի համաձայն՝ Զինված ուժերի համալրումը կատարվելու է հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը նախատեսվել է հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։

Որոշմամբ ստեղծվելու են նաև հանրապետական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, որոնք կազմակերպելու և համակարգելու են զորակոչի ընթացքը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---