Միրզոյան․ ԵՄ-ում պատրաստակամ են ընդունել ՀՀ-ից ապրանքների տեսակներ, բայց ստանդարտի հարց կլինի

Միրզոյան․ ԵՄ-ում պատրաստակամ են ընդունել ՀՀ-ից ապրանքների տեսակներ, բայց ստանդարտի հարց կլինի

PanARMENIAN.Net - Անկախ որևէ երկրի խոչընդոտներից, ՀՀ-ի ապրանքը կարտահանվի, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով ՌԴ գյուղմթերքի ներմուծման արգելքներին:

Անդրադառնալով հարցին՝ ԱԳ նախարար Արարաատ Միրզոյանը վստահեցրել է, որ ԵՄ-ում պատրաստակամ են ընդունել Հայաստանից ապրանքների տեսակներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու, հայտնում է Panorama. am-ը:

«Հետևաբար, եթե օրինակ ջերմատնային մշակաբույսերի մասին ենք խոսում, պետք է աջակցենք այն տնտեսություններին, որոնք կունենան սերտիֆիկատին համապատասխան արտադրություն:

Մենք այս պահին առանձին գործընկերների հետ աշխատում ենք իրենց կողմից ներմուծման դեպքում մաքսային որոշակի արտոնությունների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ... Էլի չեմ ուզում սայլը ձիուց առաջ դնել և շտապել հայտարարություններ անել, բայց մենք քննարկումներ ունենք ԵՄ մեր գործընկերների հետ, իրենց կողմից ևս մաքսատուրքերի հարցով դեպի մեր արտադրողին ուղղված որոշակի քայլեր անելուն և հուսամ առաջիկայում քննարկումները հաջողությամբ կպսակվեն»,-ասել է նա:

Նախարարի խոսքով՝ ընթացող քննարկումների նպատակը հայկական արտադրողների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, իսկ արդյունքների վերաբերյալ հստակ հայտարարություններ կարվեն համապատասխան փուլում։

Գրիգորյանն ասել է, որ Հայաստանում արտադրված ցանկացած որակյալ գյուղատնտեսական ապրանք պետք է հասնի արտաքին շուկաներ՝ անկախ արհեստական սահմանափակումներից, առանձին շուկաներից կամ պետություններից։

Փոխվարչապետը նաև նշել է, որ Հայաստանը բավարար ֆիսկալ ներուժ ունի խնդրի լուծման համար՝ անկախ այն հանգամանքից, թե գործընկեր երկրներն ինչ աջակցություն կցուցաբերեն կամ չեն ցուցաբերի։

Նրա գնահատմամբ՝ ներկայիս նախաձեռնությունը միայն առաջին քայլն է։

«Միջոցառումների շարքը մենք կիրականացնենք՝ ըստ անհրաժեշտության, սեզոնայնության, ընդհուպ մինչև գրավոր ընթացակարգով կարող ենք որոշում կայացնել այն պահին, երբ մշակումները ավարտեք: Կարծում եմ, նույն որոշումը պիտի տարածվի և մրգերի վրա, և կոնյակի, և գինու, և հանքային ջրերի: Ցանկացած շուկա, որտեղ մեր արտադրողը կարողանում է արտահանել, թող արտահանի, որևէ խնդիր չկա»,-հայտարարել է Գրիգորյանը:

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։

Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---