ՀԿԿ-ն հայտնել է ընտրակաշառք տալու նոր դեպքերի մասին

ՀԿԿ-ն հայտնել է ընտրակաշառք տալու նոր դեպքերի մասին

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, ըստ որոնց՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Աջափնյակ վարչական շրջանի գրասենյակում պատասխանատու նշանակված անձինք, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցած մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին խոստացել են, ինչպես նաև տրամադրել են ընտրակաշառք։

Դեպքի առնչությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գործի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, իրականացվել են խուզարկություններ, ինչպես նաև կատարվել են անհրաժեշտ այլ վարութային գործողություններ։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։

 Ուշագրավ
---