Փաշինյան․ Ուզում են Երևանը, Հայաստանը դարձնել «նիժնի տապրի» գեղի մակարդակի տեղ![]() 4 հունիսի 2026 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Կան ուժեր, որ «ուզում են Երևանը, Հայաստանը դարձնել «նիժնի տապրի» գեղի մակարդակի տեղ», հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթում ընտրողների հետ հանդիպմանը: Նա նշել է, որ 2018 թվականին իշխանությունն իրեն է անցել «կոռուպցիոն, պատերազմի եռագլուխ կուսակցությունից», սակայն, ըստ նրա, նույն ուժերն այժմ փորձում են կրկին վերադառնալ իշխանության, հայտնում է Panorama.am-ը: «Որպեսզի շարունակեն թալանել, որպեսզի այս խաղահրապարակները չլինեն Երևանում, որ էդ դպրոցները մանկապարտեզները, ճանապարհները չլինեն, այլ լինի վախի մթնոլորտ։ Որ հայաստանցին տնից դուրս գալուց իմանա, որ մի հատ օլիգարխի լակոտ կարող է անցնի իր վրայով, որ ինքը պետք է դաբրո ունենա իր տանը, թաղում ապրելու համար: Էսօր ՀՀ-ում մի սուբյեկտ կա, որ կարող է դաբրո տալ կամ չտալ և էդ սուբյեկտը Հայաստանի քաղաքացին է, ժողովուրդը»,-եզրափակել է Փաշինյանը և հրավիրել ամփոփիչ հանրահավաքի և քվեարկության։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |