ԱՄՆ ՄԶՖԿ․ TRIPP Development Company-ն կաջակցի առևտրին, տրանսպորտին և տնտեսական զարգացմանը![]() 4 հունիսի 2026 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Համատեղ հայ-ամերիկյան TRIPP Development Company-ն կաջակցի առևտրին, տրանսպորտին և տնտեսական զարգացմանը, ասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հաղորդագրության մեջ, որըի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ծրագրին: Նախագիծը ներկայացվել է որպես Հայաստանի և ԱՄՆ համատեղ նախաձեռնություն՝ ուղղված առևտրի, տրանսպորտի, տնտեսական զարգացման և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանը, հայտնում է Արմենպրեսը: Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է աջակցել առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը՝ ներառյալ երկաթուղիների, ավտոճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլ կարևոր ենթակառուցվածքների զարգացումը։ Խորհուրդը հաստատել է 2,5 միլիարդ դոլարի նոր ռազմավարական ներդրումների փաթեթ, որը միտված է ենթակառուցվածքների, էներգետիկայի և մատակարարման շղթաների անվտանգության ամրապնդմանը։ Այդ փաթեթի բաղադրիչներից մեկն է նաև ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնումը։ «TRIPP Development Company-ի ստեղծումը, որը Միացյալ Նահանգների և Հայաստանի համատեղ ձեռնարկությունն է, կաջակցի առևտրին, տրանսպորտին և տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ բարելավելով միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային կապը: Նախաձեռնությունը հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հռչակագրի և «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» շրջանակային համաձայնագրի ստորագրման վրա՝ աջակցելու հիմնական ենթակառուցվածքային նախագծերին՝ ներառյալ երկաթուղիները, ճանապարհները, խողովակաշարերը, օպտիկամանրաթելային մալուխները և այլն»,- ասված է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տարածած հաղորդագրության մեջ։ Հայաստանը և Միացյալ Նահանգները հունիսի 4-ին հեռավար ձևաչափով ստորագրել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |