Բաբաջանյան․ «Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը![]() 4 հունիսի 2026 - 16:59 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը», գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների հանրահավաքին: «Երեկ «ուժեղ տղերքը» Հանրապետության հրապարակում ադրբեջանական երաժշտության հնչյունների տակ պատռում էին Հայաստանի քարտեզը։ Սա պետականության, արժանապատվության և ազգային ինքնության բացահայտ պղծում է։ Հունիսի 7-ին ժողովուրդը պետք է պատռի այս տմարդի, անբարոյական, անհայրենիք քաղաքական ոհմակի մանդատն ու ապագան։ Պետք է պատռի նրանց կեղծ հայրենասիրության դիմակը և վերջ տա Հայաստանի հաշվին տարիներով ապրած քաղաքական խաբեությանը, մակաբուծությանը և պարազիտությանը։ Հայաստանի քարտեզ պատռողը Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի, Հայաստանի անունը բերան առնելու իրավունք չունի։ Հայաստանը ձեր թատրոնի դեկորը չէ։ Եվ ժողովուրդը հունիսի 7-ին դա կապացուցի»,-գրել է նա: Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |