Մինասյան. Իշխանությունը հասկանում է՝ հողը ոտքերի տակից գնում է

Մինասյան. Իշխանությունը հասկանում է՝ հողը ոտքերի տակից գնում է

PanARMENIAN.Net - Իշխանությունը «վարչական ռեսուրսերի չարաշահում է անում, քանի որ հասկանում է՝ «հողը գնում է» իրենց ոտքերի տակից», հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նախընտրական խախտումների թեմայով կազմակերպված ասուլիսում։

Նա կարծիք է հայտնել, որ իշխանությունները տարբեր իրավական գործողությունների միջոցով փորձում են հանրության շրջանում կեղծ պատկեր ձևավորել, հայտնում է Aysor.am-ը:

Մինասյանի խոսքով՝ ամենախոշոր ընտրախախտումներ անողը հենց իշխանությունն է:

«Նախընտրական մթնոլորտում Նիկոլ Փաշինյանն ատելություն ու թշնամանք է տարածում` անցնելով հանրային բարոյականության սահմանները։ Վարչական ռեսուրսի մեծ չարաշահում է իրականացվում, ու խոսքը միայն հանրային և պետական բյուջեի մսխման, բացահայտ ընտրակաշառքի տեսքով աջակցությունների մասին չէ, այլև կառավարման լիազորությունների ակնհայտ չարաշահումներ են տեղի ունենում։ Կադրային և տեղեկատվական չարաշահումներ են լինում»,-հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը:

Հակակոռուպցիոն կոմիտեն գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է անում ընդդիմադիր ուժերի կողմից ընտրակաշառք տալու և բարեգործության արգելքը խախտելու մասին:

 Ուշագրավ
---