Կներվեն Արցախից տեղահանվածների մինչև 2023 թ․ ունեցած որոշ վարկային պարտավորություններ

Կներվեն Արցախից տեղահանվածների մինչև 2023 թ․ ունեցած որոշ վարկային պարտավորություններ

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ՝ կներվեն Արցախից տեղահանվածների մինչև 2023 թվականն ունեցած որոշ վարկային պարտավորություններ, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը և այժմ գտնվում են հարկադիր կատարման փուլում:

Որոշումը վերաբերում է նաև այն վարույթներին, որոնք ապահովված են եղել շարժական գույքի գրավով (բացառությամբ ոսկյա իրերի), և որոնց հիմնական գումարի չափը յուրաքանչյուր վարկառուի մասով պետությանը փոխանցելու օրվա դրությամբ չի գերազանցել 5,000,000 դրամը, հայտնում է Արմենպրեսը:

Քաղաքացիներն ամբողջությամբ կազատվեն կատարողական գործողությունների իրականացման ծախսերը վճարելու պարտականությունից։ Կվերացվեն նաև նրանց գույքի ու բանկային հաշիվների նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու արգելքները։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կկարճի վարույթները ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցած համապատասխան գրությունների հիման վրա՝ առանց վարկառուի մասնակցության։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---