Պապիկյանը՝ ՌԴ-ից եկողներին վարժական հավաքների ծանուցագրեր հանձնելու մասին․ «Չեմ կարող բացառել»![]() 4 հունիսի 2026 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ արտերկրից Հայաստան ժամանած զինապարտ քաղաքացիները կարող են ստանալ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր։ Հարցին, թե արդյոք բացառում է, որ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներին կարող են նման ծանուցագրեր հանձնվել, նախարարը պատասխանել է. «Ինչպե՞ս կարող եմ բացառել», հայտնում է Panorama.am-ը: Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիներին՝ անկախ նրանց ժամանման երկրից։ «Այսինքն, Ռուսաստանից եկող Հայաստանի քաղքացին, ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել։ Նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից եկածները»,-հավելել է նա: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող որոշ ՀՀ քաղաքացիների հանձնել է 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |