«Հայաստան» դաշինքի Գյումրիի շտաբից համակարգիչներ և փաստաթղթեր են առգրավել![]() 4 հունիսի 2026 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Քննիչներն ավարտել են «Հայաստան» կուսակցությունների դաշինքի Գյումրիի շտաբում իրականացվող խուզարկությունը և շենքից հեռացել են՝ իրենց հետ տանելով առգրավված համակարգիչներն ու փաստաթղթերը, հայտնում է Factor.am-ը: Առավոտյան հայտնի դարձավ, որ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում խուզարկություններ են իրականացվում ավելի քան 50 հասցեներում։ Այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիսում դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանն ասել է, որ այս «օպերացիան» իրականացնում է քաղաքական իշխանությունը, իր «հլուհպատակ իրավապահ համակարգով»։ «Այդ օպերացիաները, ակնհայտ է, որ ոչ մի լուրջ հետևանքներ չեն ունենում, որովհետև թե՛ իրենց հրապարակումները, թե՛ այսպես կոչված բացահայտումներն ակնհայտորեն խոսում են այն մասին, որ իշխանությունը հասկանում է, որ հողը ոտքերի տակից գնում է և փորձում է սրանով կեղծ պատկեր ստեղծել հանրության մոտ և տալ, այսպես կոչված, հիմնավորումներ միջազգային կազմակերպություններին՝ թե «տեսեք-տեսեք, Հայաստանում ընդդիմությունը իրականացնում է ընտրախախտումներ» և այլն, մինչդեռ ամենախոշոր ընտրախախտողը իրենք են»,- նշել է Մինասյանը։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |