Թաթոյանն ու Փաշինյանը վիճել են պատերազմների զոհերի քանակի շուրջ![]() 5 հունիսի 2026 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը վիճաբանել են 44-օրյա պատերազմի զոհերի թվի շուրջ: Թաթոյանը հայտարարել է, որ զոհերի թիվը մոտ 5000 է, և այդ մարդկանց անունները հայտնի են։ «4991 զոհ ենք ունեցել, անունները կան, ով էլ որ չի զոհվել, ասում եք՝ ինչո՞ւ չես գնացել, զոհվել»,– ասել է Թաթոյանը՝ ձեռքին պահելով այդ անձանց անունների ցանկը, հայտնում է Sputnik Արմենիան: Փաշինյանը հայտարարել է, թե դա «կեղծ թիվ է»։ «Մինչ օրս 4273 զոհ ենք ունեցել՝ ներառյալ քաղաքացիական անձինք»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում 5000 զոհ չի եղել, իսկ նման պնդումներ անողներին բնութագրել է որպես սրիկաներ։ Նա նաև 2025 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ պատերազմի հետևանքով զոհվել է 3833 մարդ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |