ՊՆ․ ՌՈ-ն սահմանային անցակետերում ծառայություն է իրականացնում օրենքի շրջանակում![]() 5 հունիսի 2026 - 10:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում ծառայություն է իրականացնում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։ «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ արտերկրից Հայաստան ժամանած զինապարտ քաղաքացիները կարող են ստանալ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող որոշ ՀՀ քաղաքացիների հանձնել է 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |