Պապյան․ Կասկածելի նամակներ են տարածվել վարչապետի աշխատակազմի անունից՝ մի բացեք

Պապյան․ Կասկածելի նամակներ են տարածվել վարչապետի աշխատակազմի անունից՝ մի բացեք

PanARMENIAN.Net - Տարբեր լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ ստացել են կասկածելի նամակ, որը ուղարկվել է կեղծ էլեկտրոնային հասցեից՝ վարչապետի աշխատակազմի անունից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը:

«Տասնյակ լրատվամիջոցներ և ՀԿ-ներ ստացել են կասկածելի նամակ՝ ուղարկված կեղծ էլ․ փոստային հասցեից՝

From: Nazeli Baghdasaryan nazeli.baghdasaryan@secretary-gov.com

Նամակը ներկայացվում է իբր վարչապետի խոսնակի և աշխատակազմի ղեկավարի անունից, սակայն պարունակում է մի շարք տառասխալներ և կասկածելի PDF կցորդ։

Եթե ստացել եք նման նամակ՝

  • մի՛ բացեք կցորդը,
  • մի՛ սեղմեք հղումների վրա,
  • ջնջեք նամակը»,-ասվում է գրառման մեջ:

Նա հավելել է, որ PDF կցորդի տեխնիկական վերլուծությունը դեռ ընթացքի մեջ է

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---