Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է![]() 5 հունիսի 2026 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին ձերբակալված ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է։ Այդ մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, գրում է Sputnik Արմենիան: Սահակյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Արման Սահակյանի և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվել էր նաև այս տարվա ապրիլի 8–ին։ Նույն օրը նրանք ձերբակալվել էին և մի քանի ժամ անց ազատ արձակվել։ Արման Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել դեռ 2020 թվականին, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել գրավը` 5 մլն դրամի չափով։ 2024թ–ի հուլիսի 1–ին հայտնի դարձավ, որ Արման Սահակյանը պետությանը պատճառած 178 մլն դրամը վերականգնել է։ 2025 թվականի հունվարին դատարանի որոշմամբ Արման Սահակյանը չկալանավորվեց, նրա նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց` վարչական հսկողություն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |