Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է. Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է. Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է, իսկ նրա կալանավորման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Factor.am-ը:

Ըստ կառույցի՝ նա ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Բեգլարյանին վերագրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հատկանիշներով արարքներ։ Կառույցից հայտնել են, որ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչ այժմ դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ։

 Ուշագրավ
---