ԲՀԿ 3 թեկնածուի նկատմամբ քրհետապնդում կհարուցվի․ ԿԸՀ-ն տվել է համաձայնությունը

ԲՀԿ 3 թեկնածուի նկատմամբ քրհետապնդում կհարուցվի․ ԿԸՀ-ն տվել է համաձայնությունը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի 3 թեկնածուի նկատմամբ քրգործ հարուցելու որոշումներ են կայացվել։

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոջուկյանի ու Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ, հայտնում է Sputnik Արմենիան:

ԿԸՀ-ն, ուսումնասիրելով գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունն ու լսելով վարույթի մասնակիցներին, որոշել է, որ Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված՝ պասիվ ընտրական իրավունքի իրացման խոչընդոտելու նպատակ առկա չէ։ Միաժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գնահատմամբ՝ չկա հանգամանք, որը կփաստի քաղաքական դրդապատճառների առկայությունը։ Ուստի ԿԸՀ-ն հունիսի 2 և 3-ի որոշումներով բավարարել է միջնորդությունները։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։

 Ուշագրավ
---