Հունիսի 5-8-ը փակ փողոցներ կլինեն․ «Երևանի գինու օրերն» են

Հունիսի 5-8-ը փակ փողոցներ կլինեն․ «Երևանի գինու օրերն» են

PanARMENIAN.Net - «Երևանի գինու օրերը» փառատոնի անցկացման պատճառով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում ժամանակավոր երթևեկության սահմանափակումներ կգործեն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Հունիսի 5-8-ը՝ ամեն օր ժամը 16:00-ից մինչև 22:30-ը, փակ կլինեն Սարյան-Պուշկին խաչմերուկից մինչև Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից մինչև Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, ինչպես նաև Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Փարպեցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---