ՌԴ ԿԸՀ դիտորդները կհետևեն ԱԺ ընտրությունների ընթացքին![]() 5 հունիսի 2026 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիտորդները կհետևեն հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընթացքին: Ընտրություններին դիտորդական առաքելության շրջանակում ներգրավված կլինեն հանձնաժողովի անդամներ Պավել Անդրեևը և Լյուդմիլա Մարկինան, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներ, հայտնում է Factor.am-ը: ՌԴ ԿԸՀ-ի տեղեկացմամբ՝ ընտրական գործընթացին կհետևեն նաև այլ պետություններից ժամանած փորձագետներ և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միաժամանակ, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ արտերկրում ծառայողական գործուղման մեջ գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու զինծառայողները մասնակցել են առցանց քվեարկությանը։ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ այդ եղանակով քվեարկելու իրավունք ունի 537 ընտրող։ Առցանց քվեարկությունը մեկնարկել է ընտրություններից ինը օր առաջ և տևել երեք օր։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |