MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. Անակնկալները շարունակվում են

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. Անակնկալները շարունակվում են

PanARMENIAN.Net - Երբ միավորվում են կինոյի կախարդանքն ու սիմֆոնիկ երաժշտության ուժը, ձևավորվում է հեքիաթային մթնոլորտ, որը MyAmeria Star հավելվածի օգտատերերին տեղափոխեց Harry Potter-ի մոգական աշխարհ:

Ամերիաբանկի, VISA-ի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Harry Potter and the Philosopher's Stone™ in Concert կինոհամերգը` միայն MyAmeria Star-ի օգտատերերի համար։

Օգտատերերը պետք է պարզապես հավելվածում հաստատեին իրենց մասնակցությունը և միանային խաղարկությանը։ Հաղթողները մայիսի 26-ին ընտրվել էին պատահականության սկզբունքով և ստացել համերգի երկուական տոմս։

Համերգի ընթացքում մեծ էկրանին ցուցադրվող ֆիլմի անմոռանալի տեսարաններն ուղեկցվում էին Ջոն Ուիլյամսի հանրահայտ երաժշտությամբ՝ կենդանի կատարման շնորհիվ ստեղծելով մոգական տրամադրություն:

Կախարդական աշխարհի շունչն ու տրամադրությունը զգացվում էին ոչ միայն համերգի ընթացքում, այլև համալիր մուտք գործելու առաջին իսկ պահից, որտեղ երեխաներին և պատանիներին սպասում էին Harry Potter-ի աշխարհը հիշեցնող անակնկալներ` մոգական գլխարկից մինչև կախարդական փայտիկներ և այլն։

MyAmeria Star-ը նախատեսված է 6-18 տարեկանների համար և օգնում է երեխաներին ու պատանիներին անվտանգ, հետաքրքիր և հասկանալի կերպով բացահայտել ֆինանսների աշխարհը։ Այն երեխաների խենթ, բայց միաժամանակ հասուն ընկերն է, որն ուղեկցում է իրենց աստղը կերտելու ճանապարհին։

Ամերիաբանկը հավելվածի օգտատերերի համար շարունակաբար իրականացնում է հետաքրքիր նախաձեռնություններ` թե́́́ ֆինանսական գրագիտությանը նպաստելու, թե́ յուրահատուկ ժամանցն ապահովելու նպատակով։ Հավելվածի օգտատերերի համար հունիսի 2-ին մեկնարկել է նոր արշավ, որի շրջանակում հավելվածի ինստագրամյան էջի հետևորդների համար խաղարկվում է 5 հատ AirPods 4։ Արշավն ամփոփվելու է հունիսի 22-ին: Մանրամասները` հղումով։

MyAmeria Star քարտ պատվիրելու մանրամասները` հոլովակում:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---