Ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստանի» համակիր 5 անձ է ձերբակալվել, որից 2-ը կալանավորվել է![]() 5 հունիսի 2026 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից երկուսի նկատմամբ կիրառվել է կալանք։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում, ըստ իրավապահների, ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում պատասխանատու նշանակված անձինք, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին խոստացել և տրամադրել են ընտրակաշառք։ Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դրա շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, իրականացվել են խուզարկություններ, ինչպես նաև այլ քննչական և վարութային գործողություններ։ Վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |