Հարցում․ Հարցվածների մեծ մասը պատրաստվում է մասնակցել ընտրություններին![]() 5 հունիսի 2026 - 16:35 AMT PanARMENIAN.Net - «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի իրականացրած հարցման արդյունքներով՝ քաղաքացիների մեծամասնությունը հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Հունիսի 2-3-ը անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1104 մարդ։ Հարցվածներին ուղղվել է հետևյալ հարցը․ «Մասնակցելո՞ւ եք արդյոք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին», հայտնում է Aysor.am-ը: Ստացված արդյունքների համաձայն՝
Այսպիսով, հարցվածների ընդհանուր 76.7 տոկոսը հայտնել է ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, մինչդեռ 14 տոկոսը նշել է, որ չի պատրաստվում մասնակցել։ Եվս 9.2 տոկոսը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |