Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը![]() 5 հունիսի 2026 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում կայանալիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի պատճառով մայրաքաղաքի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն։ Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |