«Հանրապետությունը» դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն ընտրություններին

«Հանրապետությունը» դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն ընտրություններին

PanARMENIAN.Net - «Հանրապետությունը» դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, հայտնում է Auroranews.am-ը:

Դիմումը ներկայացվել է ավելի վաղ հնչած հայտարարություններից հետո։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ և քաղաքական թիմի առաջին համար Արամ Սարգսյանը «Չիբուխչյան լայվ» հաղորդման եթերում հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Այժմ կուսակցությունը պաշտոնապես ներկայացրել է համապատասխան հայցը ԿԸՀ։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։

 Ուշագրավ
---