Արփինե Հովհաննիսյան․ Եթե կամ երբ ԿԸՀ-ը դիմի դատարան, որոշման կայացման ժամկետը մինչև հունիսի 6-ի օրվա վերջ է

Արփինե Հովհաննիսյան․ Եթե կամ երբ ԿԸՀ-ը դիմի դատարան, որոշման կայացման ժամկետը մինչև հունիսի 6-ի օրվա վերջ է

PanARMENIAN.Net - Եթե ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին կասեցնելու հարցով դիմի դատարան, որոշման կայացման ժամկետը մինչև հունիսի 6-ի օրվա վերջ է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության նախկին նախարար և ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու ժամկետը` ի պատասխան բազմաթիվ հարցերի․

«Հոդված 209. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումը քննելու ժամկետները

  • Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը»

Եթե կամ երբ ԿԸՀ-ը դիմի դատարան որոշման կայացման ժամկետը մինչև վաղը օրվա վերջ է»,-ասվում է գրառման մեջ:

«Հանրապետությունը» դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին: Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կոչ է արել դիմել ԿԸՀ՝ այս հարցով։

 Ուշագրավ
---