ՀՀ-ում մեկնարկել են ԱԺ ընտրությունները․ 2005 ընտրատեղամաս է գործում

ՀՀ-ում մեկնարկել են ԱԺ ընտրությունները․ 2005 ընտրատեղամաս է գործում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ըստ գտնվելու վայրի՝ ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 22,734, հաշվառում չունեցողներինը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողներինը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում գտնվող ընտրողներինը՝ 627, իսկ տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողներինը՝ 8։

Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։

ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։

Քաղաքական ուժերը քվեաթերթիկներում ներկայացված են հետևյալ հերթական համարներով․

1. Ռեֆորմիստների կուսակցություն (առաջին համար և վարչապետի թեկնածու՝ Վահան Բաբայան)

2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Նինա Կարապետյանց)

3. «Ուժեղ Հայաստան» դաշինք («Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Հայաստանը ես եմ») (Սամվել Կարապետյան)

4. Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)

5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)

6. «Միասնության թևեր» կուսակցություն (Արման Թաթոյան)

7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Գագիկ Ծառուկյան)

8. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն (Վարուժան Ավետիսյան)

9. «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն (Արտակ Սարգսյան)

10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Լևոն Զուրաբյան)

11. «Հանրապետություն» կուսակցություն (Արամ Սարգսյան)

12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լևոն Շիրինյան)

13. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան)

14. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցություն (Վարդան Ղուկասյան)

15. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան)

16. «Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ ՀՅԴ «Դաշնակցություն», «Առաջ» աջ կենտրոնամետ կուսակցություն (Ռոբերտ Քոչարյան)

17. «Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն (Արման Բաբաջանյան)

18. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Էդմոն Մարուքյան)։

 Ուշագրավ
---