ՆԳՆ․ Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա

ՆԳՆ․ Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են մեկ անձի, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Նշվում է, որ նա ներկայացվել է Քննչական կոմիտե:

Հհ-ում մեկնարկել են ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները։

Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։

ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։

 Ուշագրավ
---