Գարեգին Բ․ Ընտրությունը կատարեցի աղոթքով և Աստծով![]() 7 հունիսի 2026 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը քվեարկել է Էջմիածնի 14/11 ընտրատեղամասում՝ Հայաստանի բարօրության և անվտանգության համար։ Այդ մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։ «Մենք կատարեցինք մեր ընտրությունն աղոթքով և Աստծով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին` հաղթահարելու մեր կյանքում առկա այս դժվարին փորձությունները, և կերտելու հզոր, ապահով անվտանգ և բարօր երկիր»,– ասել է կաթողիկոսը, հայտնում է Sputnik Արմենիան: Հայրապետին ընտրատեղամաս են ուղեկցել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Արթիկի թեմի առաջնորդ տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը և այլ հոգևորականներ։ Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժեր՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |