Միքայել սրբազանը քվեարկել է․ «Էհ, հանուն ՀՀ-ի»![]() 7 հունիսի 2026 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը գտնվում է տնային կալանքի պայմաններում, մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։ «Է՜հ, հանուն Հայաստանի Հանրապետության»,– ասել է սրբազանը` քվեաթերթիկը գցելով քվեատուփի մեջ, հայտնում է Sputnik Արմենիան: Ընտրատեղամասից դուրս գալու ժամանակ նա նաև օրհնել է իրեն մոտեցած քաղաքացիներին։ Սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու հարցով բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու ընտրություններից հետո։ Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |