ՄԻՊ աշխատակազմն իրականացնում է արտակարգ ռեժիմով հերթապահություն![]() 7 հունիսի 2026 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: Պաշտպանի հանձնարարությամբ իրականացվում է արտակարգ ռեժիմով հերթապահություն՝ ընտրական գործընթացներին առնչվող մարդու իրավունքների հարցերով ստացվող բողոքների և ահազանգերի անհապաղ ընդունման, քննարկման, համապատասխան մարմիններին հասցեագրման և քաղաքացիների ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով։ Արտակարգ ռեժիմով շարունակում է գործում նաև Պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա թեժ գիծը, որի միջոցով քաղաքացիներին տրամադրվում են խորհրդատվություն և անհրաժեշտ աջակցություն՝ իրենց ընտրական իրավունքների իրացման հետ կապված հարցերում։ Ուշադրության կենտրոնում են նաև զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում հրապարակվող՝ ընտրական գործընթացում մարդու իրավունքներին վերաբերող տեղեկությունները, որոնք ենթարկվում են շարունակական մշտադիտարկման և ուսումնասիրության։ Ընտրական գործընթացում մարդու իրավունքներին առնչվող բողոքները, ահազանգերն ու դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի միջոցով՝ զանգահարելով 116 կամ (096) 116 100 հեռախոսահամարներով։ ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։ ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |