Սարգսյան․ Ով կարող է ասել՝ զորահանդեսի նմուշներից քանի՞ հատ ունենք, կամ ո՞րն է ավելի հզոր![]() 7 հունիսի 2026 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Զենքը ցուցադրելու համար չէ, այն կռվելու համար է, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մայիսի 28-ի զորահանդեսին: «Այն, ինչ որ իրենք ցույց են տվել, ո՞վ կարող է ասել, այդ նմուշներից քանի՞ հատ ունենք, կամ ցուցադրված զենքերից ո՞րն է ավելի ժամանակակից ու հզոր, այդ, թե՞ «Իսկանդերը», օրինակ։ Ակնհայտ է, չէ՞, որ այն ոչ թե զորահանդես էր, այլ ցուցադրություն, որ արդարացնեն այն ահռելի թվերը, որոնք իբր գումարների տեսքով ծախսվել են պաշտպանության համար։ Այդ ամենը կպարզվի, երբ իշխանափոխություն կլինի և երբ մենք կարողանանք հետաքննել այդ ամենը»,-ասել է Սարգսյանը, հայտնում է Panorama.am-ը: Նա հիշեցրել է իշխանության հայտարարությունները մինչև 2020թ․: «Դուք լսե՞լ եք այդ նույն մարդու հայտարարությունը 2020 թվականին՝ մինչև պատերազմը, ասում էր հայկական բանակը տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունի։ Բա եթե զենքերը մետաղաջարդոն էին, մենք դրանով որոշի՞չ ուժ էինք»,-ասել է նա: Սարգսյանը հայտարարել է, որ քվեարկության է մասնակցել այնպիսի Հայաստանի համար, որը կարող է պաշտպանել իր պետական սահմաններն ու քաղաքացիների իրավունքները։ «Եկել եմ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը»,- ասել է Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա հավելել է, որ քվեարկել է այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի։ «Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանություններն ընդդիմադիրների վրա չեն կախում տխրահռչակ «փողերի լվացում» հոդվածը»,-ասել է Սերժ Սարգսյանը։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ իր գլխավորած Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին, Սարգսյանը նշել է, որ այդ որոշումը պայմանավորված է եղել ոչ թե մյուս ընդդիմադիր ուժերի նկատմամբ մեծահոգությամբ, այլ քաղաքական հաշվարկով։ «Այդ մասին կարող ենք դատել, տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները։ Եթե գոնե 10 տոկոսով ավելին գան ընտրատեղամասեր, քան 2021 թվականին էր, ապա ես կհամարեմ, որ մեր որոշումն արդարացված էր»,-ասել է երրորդ նախագահը։ ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։ ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |