Մարուքյան․ Եթե արձանագրենք, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, կհայտարարենք՝ ձևավորվել է ոչ լեգիտիմ իշխանություն![]() 7 հունիսի 2026 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Եթե ընտրությունների օբյեկտիվությունը կասկածի տակ դրվեն, արձանագրենք, որ արդյունքները կեղծվել են, կհայտարարենք՝ ձևավորվել է ոչ լեգիտիմ իշխանություն, ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հնարավոր հետընտրական գործընթացներին: «Եթե ընտրությունների օբյեկտիվությունը կասկածի տակ դրվեն, մենք արձանագրենք, որ արդյունքները կեղծվել են, բնականաբար, Հայաստանում վերջին 8 տարիներից հետո, կհայտարարեն, որ ձևավորվել է ոչ լեգիտիմ իշխանություն։ Լավատես եմ, կարծում եմ, բանը դրան չի հասելու, ժողովորին կոչ ենք անում գնալ ընտրատեղամաս»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա նշել է, որ այս պահին ընտրողների մասնակցությունը բավականին բարձր է։ «Բոլոր տեղերում բարձր մասնակցություն է, նման հերթեր չեմ հիշում, քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին ու բերել տեղամաս: Ակնկալիքս այն է, որ քաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը, պառլամենտարիզմն այս գիշեր կվեադառնա Հայաստանի խորհրդարան»,-ասել է նա: ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։ ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |