«Ուժեղ Հայաստանի» Գյումրու գրասենյակից 3 անձ ձերբակալվել է![]() 7 հունիսի 2026 - 17:36 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցները մուտք են գործել Գյումրիում գտնվող իրենց գրասենյակ գրասենյակ և ձերբակալել 3 անձի։ «Նման ուժային գործողության նպատակն է խաթարել մեր շտաբային աշխատանքը։ Փաստաբաններ Արտուշ Հակոբյանին ու Հայկ Հարությունյանին չեն թույլատրում ներս մտնել և պաշտպանել անձանց իրավունքները»,-հայտնել են կուսակցությունից։ Դեպքի մասին մանրամասներ հայտնեց փաստաբան Արտուշ Հակոբյանը, հայտնում է Sputnik Արմենիան: «Հիմա եկել ենք այս գրասենյակի մոտ, սակայն դուռը փակ է ու տեղեկություններ չունենք՝ ներսում մարդիկ կա՞ն, թե չկան, եթե կան, ինչ գործողություններ են կատարում»,– ասել է նա` ավելացնելով, որ դուռը չբացելով` այդպիսով խոչընդոտում են փաստաբանի մասնագիտական աշխատանքը։ ՀՀ ՆԳ նախարարի օգնական Արթուր Խուդինյանն ասել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի` Գյումրու գրասենյակից 3 անձ ձերբակալվել է` ընտրակաշառք բաժանելու համար։ Քվեարկությունից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ այսօր էլ ձերբակալություններ և կալանավորումներ են իրականացվում իրենց աջակիցների նկատմամբ։ Հունիսի 6-ին էլ 100–ից ավելի անձ էին ձերբակալել։ ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։ ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |