ՆԳՆ․ Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղուժերից մեկի շտաբի անդամներն ընտրակաշառք են բաժանել, կան ձերբակալվածներ

ՆԳՆ․ Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղուժերից մեկի շտաբի անդամներն ընտրակաշառք են բաժանել, կան ձերբակալվածներ

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին ՆԳՆ-ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրիի ընտրատեղամասերից մեկի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում, հայտնում է ներքին գործերի նախարարությունը:

Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ, նրանք տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն։

Իրավապահների տվյալներով՝ հայտնաբերվել են նաև ընտրողների ցուցակներ։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։

ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։

 Ուշագրավ
---