ԿԸՀ-ն հրապարակել է բոլոր 2005 տեղամասերի նախնական տվյալները![]() 8 հունիսի 2026 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիր» – 49.81%, «Ուժեղ Հայաստան» դաշինք – 23.29%, «Հայաստան» դաշինք – 9.94%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4%։ Բոլոր մասնակից ուժերի հավաքած քվեները․ 1. Ռեֆորմիստների կուսակցություն 0.1 տոկոս 1456 ձայն 2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն 1.47 տոկոս 21,467 ձայն 3. «Ուժեղ Հայաստան» դաշինք 23․29 տոկոս- 340,062 ձայն 4. Հայաստանի շնորհապետական կուսակցություն 2․11- տոկոս 30,797 ձայն 5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն 1.75 տոկոս- 25,618 ձայն 6. «Միասնության թևեր» կուսակցություն 2․3 տոկոս- 33,618 ձայն 7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 4 տոկոս- 58,368 ձայն 8. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն 0․38 տոկոս- 5485 ձայն 9. «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն 0.14 տոկոս – 1984 ձայն 10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0.22 տոկոս- 3206 ձայն 11. «Հանրապետություն» կուսակցություն 1.08 տոկոս- 15,827 ձայն 12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն 0.18 տոկոս- 2679 ձայն 14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն 0.36 տոկոս- 5282 ձայն 15. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցություն 1.82 տոկոս- 26,565 ձայն 16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 49․81 տոկոս- 727,160 17. «Հայաստան» կուսակցությունների դաշինք 9․94 տոկոս- 145,097 ձայն 18. «Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն 0.46 տոկոս- 6750 ձայն 19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 0.5 տոկոս- 7256 ձայն: Հաշվարկվել է 1,476,916 քվե։ Ընտրական գործընթացին մասնակցել է 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |