ԱԺ-ում կաշխատի 105 պատգամավոր՝ ՔՊ-ն կունենա 61 մանդատ, ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ![]() 8 հունիսի 2026 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքների համաձայն՝ նոր խորհրդարանում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն, հայտնում է News.am-ը: Մանդատների կբաշխվեն հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» - 61 մանդատ «Ուժեղ Հայաստան» դաշինք 28 մանդատ «Հայաստան» դաշինք – 11 մանդատ ԲՀԿ – 5 մանդատ։ Վերջին փուլում ԲՀԿ-ին հաջողվել է հաղթահարել 4 տոկոսի ընտրական շեմը, ինչի արդյունքում քաղաքական ուժը մուտք է գործել խորհրդարան։ Չորս խոշորագույն ազգային փոքրամասնություններին հատկացված 4 մանդատներից երեքն ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ մեկը բաժին է հասել «Ուժեղ Հայաստան» դաշինքին, որի մանդատների ընդհանուր թիվը դարձել է 28։ Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ երեք հինգերորդ (3/5) մեծամասնություն ունենալու համար և 9 մանդատ 2/3 ունենալու համար: «Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել՝ հիմնավորելու համար, թե ինչու են վերցնում մանդատները, և չշտապել հայտարարելու, թե իշխանությունը չունի այսքան կամ այնքան։ Մենք բոլորս հիշում ենք նախորդ ընտրություններից հետո հնչած նմանատիպ հայտարարությունները, հիշում ենք նաև, թե հետագայում ովքեր և ինչպես տարբեր քվեարկությունների ժամանակ աջակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,-գրել է նա: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները։ Հաշվարկի արդյունքները. «Քաղաքացիական պայմանագիր» – 49.81%, «Ուժեղ Հայաստան» դաշինք – 23.29%, «Հայաստան» դաշինք – 9.94% (141 001), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4%։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |