Փաշինյան. Քոչարյանը նստելու է, Կարապետյանը նստելու է, Ծառուկյանը նստելու է![]() 8 հունիսի 2026 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերը ՔՊ շտաբում ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է, որ իր առաջնահերթությունները չեն փոխվել՝ « ընդդիմության լիդերները քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն»: «Ռոբերտ Քոչարյանը նստելու ա, Սամվել Կարապետյանը նստելու ա, Գագիկ Ծառուկյանը նստելու ա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»: Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ ընդդիմությունը չի կարողանալու հետընտրական զարգացումներ ձևավորել։ «Պատերազմի եռագլուխ ուժը ընտրակաշառքների և այլ մեխանիզմներ է աշխատեցրել, եղել է արձագանք»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով հրապարակված ձայնագրություններին և կատարված ձերբակալություններին։ Նա նշել է, որ ընդդիմությունն իրենից տարբեր քաղաքական ուժեր չի ներկայացնում, այլ «պատերազմի մեկ եռագլուխ կուսակցություն է, որի յուրաքանչյուր առաջնորդը ներգրավված է առանձին հայտնի գործերում, և այդ հանգամանքները պետք է մնան ուժային կառույցների ուշադրության կենտրոնում»։ Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքների համաձայն՝ նոր խորհրդարանում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն: Մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» - 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինք- 28 մանդատ, «Հայաստան» դաշինք – 11 մանդատ, ԲՀԿ – 5 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |