Տոկաևն ու Կոբախիձեն շնորհավորել են Փաշինյանին

Տոկաևն ու Կոբախիձեն շնորհավորել են Փաշինյանին

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է Auroranews.am-ը:

«Նախնական տվյալներով՝ միջազգային դիտորդների մեծ մասի գնահատմամբ ընտրությունները անցկացվել են երկրի գործող ընտրական օրենսդրությանը համապատասխան, բաց և քաղաքացիների կամարտահայտման համար պատշաճ պայմաններ ապահովելով։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է հետագա հաջող աշխատանք՝ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի շրջանակում։

Նախագահը նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ բոլոր ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

Պետության ղեկավարը նաև հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ իրենց պետության զարգացման, խաղաղության և բարեկեցության մեջ»,-նշված է հայտարարության մեջ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորանքներ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ ընտրություններում արձանագրած հաջողության կապակցությամբ, հայտնում է Radar Armenia-ն:

«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ։

Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման համար՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության»,- նշել է նա:

Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքների համաձայն՝ նոր խորհրդարանում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն: Մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» - 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինք- 28 մանդատ, «Հայաստան» դաշինք – 11 մանդատ, ԲՀԿ – 5 մանդատ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---