ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԵՐԵՒԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՒՍԱՓԻ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԻՑ20 մայիսի 2002 - 23:28 AMT PanARMENIAN.Net - Հանդես գալով Հանրային հեռուստատեսությամբ այսօր կազմակերպված Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես հեռուստակամրջին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է խուսափի Թուրքիայի հետ շփումներից: Նրա խոսքերով` անհրաժեշտ է օգտագործել Անկարայի հետ կապեր հաստատելու բոլոր հնարավորությունները, ինչպես դա արվել էր Ռեյկյավիկում կայացած վեհաժողովի ընթացքում: Պետության ղեկավարը նշել է, որ նման հանդիպումները չափազանց կարեւոր են, քանի որ թույլ են տալիս պարզել կողմերի մոտեցումները: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ չնայած անցյալի բեռին, որն անպայմանորեն առկա է Հայաստանի հարաբերություններում Թուրքիայի հետ, Երեւանը ստիպված է հաշվի առնել որոշակի իրողություններ: Գոյություն ունեցող խնդիրների լուծման համար, նախագահի խոսքերով, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը եւ սփյուռքը հանդես գան միասնական դիրքորոշմամբ: «Մենք հստակ հասկանում ենք, թե ինչ ենք ուզում Թուրքիայից»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |